«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան 2022-ի ամառվանից հանդես կգա «Բարսելոնայի» կազմում։ Ֆուտբոլիստը նախնական պայմանագիր է կնքել կապտանռնագույնների հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
32-ամյա Ասպիլիկուետան անգլիական ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ 17 խաղում նա դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Չելսիի» ներկայիս ավագն է։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
























































