Անգլիական Պրեմիեր-լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունել է «Սաութհեմփթոնին»․ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
21-րդ րոպեին մանկունիացիների հարձակվող Ջեյդոն Սանչոն բացել է հաշիվը, իսկ 48-րդ րոպեին Չե Ադամսը հավասարեցրել է այն։
Նշենք՝ ՄՅՈՒ-ն 3-րդ խաղն անընդմեջ ավարտում է 1-1 հաշվով։ Մինչ այս թիմը նույն հաշվով խաղացել էր «Միդլսբրոյի» հետ՝ Անգլիայի Գավաթում, և «Բարնլիի» հետ ԱՊԼ-ում։
«Մանչեսթեր Յունայթեդը» 24 խաղից հետո 40 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Սաութհեմփթոնը» 29 միավորով 10-րդ տեղում է։
























































