«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն ասել է, որ կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի մանկունիանցիները նորից սկսեցին գավաթներ նվաճել։
«Ես գոհ եմ ամեն ինչից։ Ես շատ եմ ցանկանում տիտղոս նվաճել «Յունայթեդի» հետ, քանի որ նման ակումբի համար անընդունելի է մրցաշրջանն ավարտել առանց գավաթի։ Թիմն ու մեր երկրպագուներն արժանի են դրան։ «Մանչեսթեր Յունայթեդը» չպետք է այդքան երկար մնա առանց մեծ հաղթանակների,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։