Կիսապաշտպան Ֆրենկ դե Յոնգը կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Goal.com-ը։
«Բավարիան» և «Լիվերպուլը» հավակնում են ձեռք բերել հոլանդացուն, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «կապտանռնագույնների» կազմում:
Դե Յոնգը հաստատակամ է հաջողության հասնել «Բարսելոնայում» և չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից։
























































