Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը վաճառել հարձակվող Ռոդրիգոյին։
Մադրիդյան ակումբը նախատեսում է ավարտել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը, ուստի, ամենայն հավանականությամբ, բրազիլացին ստիպված կլինի հեռանալ «սերուցքայիններից»։
Մբապեի պոտենցիալ տեղափոխությամբ Ռոդրիգոն քիչ հնարավորություն կունենա խաղալու «Ռեալի» մեկնարկային կազմում:
























































