«Միլանի» պաշտպան Տեո Էռնանդեսը մեկնաբանել է մինչև 2026 թվականն ակումբի հետ պայամանգրի երկարաձգումը։
«Երջանիկ եմ։ Առաջին օրվանից «Միլանում» հաճույք եմ ստացել մարզչի, թիմի ու ակումբի բոլոր աշխատակիցների հետ աշխատանքից։ Ահա թե ինչու երկարաձգեցի պայմանագիրը։ Հիմա պիտի շարունակենք աշխատել նույն ոգով ու ամեն ինչ լավ անել։
Իսկապես շատ թիմեր էին ուզում գնել ինձ, բայց ես միայն «Միլանի» մասին էի մտածում։ Ես շփվում եմ երկրպագուների հետ։ Իսկապես երջանիկ եմ այստեղ»,- Էռնանդեսի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
























































