«Միլանը» հայտնել է թիմի պաշտպան Տեո Էռնանդեսի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելու մասին։
24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ուզում էր թիմ հրավիրել ֆրանսիացի ֆուտբոլիստին, բայց ակումբը մերժել է, քանի որ իտալացիները 50 մլն եվրո են պահանջել նրա համար։ Տեո Էռնանդեսը նոր թիմում ցանկացել է ստանալ 10 մլն եվրո աշխատավարձ։ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով պատրաստ չի եղել իրականացնել գործարքը։
Էռնանդեսը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 20 խաղում դարձել է 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Իտալիայի Գավաթում նրա ակտիվում 3 գոլային փոխանցում է։
























































