«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է Կուրտ Զումայի հետ կապված սկանդալի մասին, որը դաժան վերաբերմունք էր ցույց տվել իր կատվին։
«RSPCA-ն (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման թագավորական միություն) կսովորեցնի Զումային՝ ինչպես վարվել կենդանիների հետ։ Կուրտը շատ է զղջում։
Երբեմն պետք է ներել իմանալ։ Նա հույս ունի, որ հասարակությունը կների այդ վատ արարքը։
Նախկինում նման բան չի եղել։ Հուսով եմ՝ էլ երբեք նման միջադեպեր մեզ մոտ չեն գրանցվի։ Շատ հիասթափված ենք։
Վերջին երկու տարիներին «Վեսթ Հեմի» մասին բոլոր լուրերը լավն են եղել։ Մենք լավ թիմ ենք։ Տխուր եմ, որ շատ լավ մրցաշրջանի ընթացքում կորցրեցինք կենտրոնացումը»,- մարզչի խոսքերն է փոխանցում BBC Sport-ի լրագրող Սայմն Ստոունը։
























































