«Բրենտֆորդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է Եվրոպայի առաջնությունում իր հետ տեղի ունեցած առողջական խնդրի մասին.
«5 րոպեով հեռացա այս աշխարհից, իսկ հետո սիրտս նորից սկսեց աշխատել: Ամեն բան հիշում եմ, բացի հինգ րոպեից՝ գնդակով հարված ստացա ծնկիս ու դրանից հետո չեմ հիշում՝ ինչ եղավ:
Հետո արթնացա, շուրջս մարդիկ էին հավաքված և ես ճնշում զգացի կրծքավանդակիս հատվածում: Փորձում էի վերականգնել շնչառությունս: Բացելով աչքերը՝ ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Այդ պահին ես նույնիսկ չէի հասկանում, թե հետս ինչ է կատարվում: Առաջին միտքն այն է՝ «Գուցե ոտքերիս հե՞տ է ինչ-որ բան կատարվել, ես մե՞ջքս եմ կոտրել»: Փորձում էի թեթև շարժումներ անել, որպեսզի հասկանայի՝ կոնկրետ ինչ է եղել ինձ հետ:
Շտապ օգնության մեքենայում լսեցի, թե ինչպես է մեկը հարցում. «Որքա՞ն ժամանակ էր նա բացակայում», իսկ մյուսը պատասխանեց. «5 րոպեով» : Այդ ժամանակ ես առաջին անգամ լսեցի, որ բացակայել եմ այս աշխարհից»:
























































