Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Երբ խաղացողը ցանկանում է անվճար հեռանալ…
Եթե նա ցանկանար մնալ, կարծում եմ, որ նա արդեն երկարաձգած կլիներ իր պայմանագիրը:
Ես հավատում եմ, որ նա հաջորդ մրցաշրջանում կխաղա «Ռեալում», – ասել է Անելկան RMC Sport-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն հույս ունի համոզել Մբապեին երկարաձգել ամռանը ավարտվող պայմանագիրը։
























































