«Յուվենտուսի» երկրպագուները վանկարկել են «Դիբալա, մնա մեզ հետ» այն բանից հետո, երբ հարձակվողը բացել է հաշիվը Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի` «Սասուոլոյի» դեմ խաղում (2:1):
Արգենտինացու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ հաշվարկված է մինչև այս տարվա հունիսի 30-ը, իսկ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները հետաձգվել են փետրվար։
Դիբալայով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Բարսելոնան», «Ինտերը» և «ՊՍԺ-ն»։
Արգենտինացին այս մրցաշրջանում «Յուվեի» կազմում մասնակցել է 25 հանդիպման` դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































