«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է թիմի հարձակվող Գաբրիել Մարտինելիի՝ ԱՊԼ-ի 24-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում հեռացումը (1-0).
«Երբեք նման բան չեմ տեսել: Այս երկրում 18 տարի եմ անցկացրել ու երբեք նման բան չեմ տեսել: Մենք ավլեի բարդացրինք մեր խնդիրը՝ խաղալով 10 հոգով: Վերջին 10 րոպեի ընթացքում մենք շատ տանջվեցինք: 10 հոգով նման խաղում հաղթելը չափազանց դժվար է և մենք պետք է սա կանգնեցնենք: Ես այլևս չգիտեմ՝ ինչպես վերջ տալ նման հեռացումներին»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Հիշեցնենք՝ 69-րդ րոպեին «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին երկու դեղին քարտ է ստացել կոպիտ խաղի համար:
























































