ՖԻՖԱ-ն այսօր՝ փետրվարի 10-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:
Դասակարգման աղյուսակում ամենացածր վարկանիշ ունեցող հավաքականը Սան Մարինոյի թիմն է, որը զբաղեցնում է 210-րդ հորիզոնականը։ Ստորև՝ ամենացածր վարկանիշ ունեցող հավաքականների տասնյակը։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր տեղը՝ զբաղեցնելով 92-րդ հորիզոնականը։
Առաջատարը կրկին Բելգիան է, երկրորդ տեղում կրկին Բրազիլիան, երրորդում՝ Ֆրանսիայի հավաքականը։ Լավագույն քառյակը եզրափակում է Արգենտինայի ընտրանին, որին հաջորդում են Անգլիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և Դանիան և Նիդերլանդները։ Նշենք, որ Արգենտինայի հավաքականը բարելավել է իր դիքերը՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական, իսկ Անգլիան նահանջել է 5-րդ։
























































