«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող և «Դերբի Քաունթիի» ներկայիս մարզիչ Ուեյն Ռունիին հարցրել են, թե արդյոք նա կօգտվի իր նախկին ակումբը գլխավորելու հնարավորությունից:
«Իհարկե… Այս պահին ես կենտրոնացած եմ «Դերբի Քաունթիի» և Չեմպիոնշիփում գոյատևելու վրա, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը» երկու ակումբներ են, որոնք ինձ շատ մոտ են:
Հուսով եմ, որ մի օր ապագայում ես կկարողանամ մարզել այս թիմերից մեկը։
Դա մեծ ձեռքբերում կլիներ ինձ համար»,- ասել է Ռունին Sky Sports-ին տված հարցազրույցում:
























































