«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան արձագանքել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խոսքերին իր հասցեին։
Օբամեյանգն ավելի վաղ հայտարարել էր, որ Արտետան էր այն խնդիրը, որի պատճառով «Արսենալից» տեղափոխվեց «Բարսելոնա»:
«Սա նրա կարծիքն է, որը պետք է հարգել։ Ես շնորհակալ եմ Օբամեյանգին այն ամենի համար, ինչ նա արել է ակումբի համար։ Ես կարծում եմ, որ այս առումով ես լուծում եմ, ոչ թե խնդիրը։ Ես այդպես եմ կարծում 100%-ով և կարող եմ դա ասել ցանկացածի դեմքին:
Ես շատ բաներ սխալ եմ անում, բայց մտադրությունս միշտ դրական է: Ցանկանում եմ ավելի լավ անել ոչ միայն ինձ համար, այլ նաև թիմի համար։ Կարծում եմ՝ բոլորի համար ամեն ինչ լուծվեց լավագույն ձևով»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































