ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին այս տարի ավելի լավ մարզավիճակ է ցուցադրում, քան «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
2022 թվականին Լեոն երեք խաղում երկու գոլային փոխանցում է կատարել և մեկ գոլ խփել, իսկ 2022 թվականին Ռոնալդուն չի կարողացել գոլ խփել 5 խաղում։
Իսկ ահա այս ձմեռ «Ասթոն Վիլա» տեղափոխված Ֆելիպե Կուոտինյուն 2022 թվականին ավելի արդյունավետ է, քան Ռոնալդուն և Մեսսին։
Այս պահի դրությամբ բրազիլացին 3 խաղում դարձել է 2 գոլի և նույքան գոլային փոխանցման հեղինակ՝ իր ակտիվում ունենալով 4 արդյունավետ գործողություն։
























































