Արգենտինական «Վելես Սարսֆիլդի» հարձակվող Տյագու Ալմադան, ով հայրենիքում համարվում է ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը, տեղափոխվեց MLS-ը ներկայացնող «Ատլանտա Յունայթեդ»։
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ատլանտան» վճարել է 14,5 մլն եվրո։ Ալմադայի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի կազմում է 20 մլն եվրո։ Այսպիսով, նա դարձավ նաև MLS-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
’ ✍️
— Atlanta United FC (@ATLUTD) February 9, 2022