Ամռանը «Բարսելոնան» նախատեսում է փոփոխություններ կատարել թիմի կազմում։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը կբաժանվի Մեմֆիս Դեպայից, Լյուկ դե Յոնգից և Մարտին Բրեյթվեյթից։
«Բարսայի» համար իդեալական սցենարով Էրլինգ Հոլանդը, ով այժմ խաղում է Դորտմունդի «Բորուսիայում», Ֆերան Տորեսը և Անսու Ֆատին կկազմեն հարձակվողական եռյակը:
Մեմֆիսը չի տեղավորվում Չավիի խաղային սխեմայում. հարձակվողի պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է 2023 թվականին, ուստի ակումբը կփորձի ամռանը բաժանվել նրանից՝ տրանսֆերից գումար վաստակելու համար։ Չավին գոհ է Դե Յոնգի պրոֆեսիոնալիզմից, սակայն նա ցանկանում է «Բարսայում» տեսնել այլ խաղաոճ ունեցող հարձակվողների: 42-ամյա մարզիչը նաև գոհ է Բրեյթվեյթի աշխատանքից, սակայն վերջինս չի համարվում թոփ հարձակվող։
























































