ԱՊԼ 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բրենտֆորդին»:
Քաղաքայինների կազմում 40-րդ րոպեին հաշիվը բացեց Մահրեզը: 69-րդ րոպեին Դե Բրույնեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 60 միավորով:
«Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին»:
Խաղասկզբում հյուրերի պաշտպան Բեդնարեկի ինքնագոլի արդյունքում «Տոտենհեմն» առաջ անցավ հաշվի մեջ: Հյուրերը 23-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Տանտերերի երկրորդ գոլը խփեց Սոնը, իսկ խաղավերջում «Սաութհեմփթոնը» ևս 2 գոլ խփեց և հաղթանակ տարավ:
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 36 միավորով 7-րդն է: