Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարները շարունակում են բանակցել կիսապաշտպան Խուան Կուադրադոյի հետ՝ կապված վերջինիս պայմանագրի երկարաձգմնան հետ։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, կոլումբացուն առաջարկվում է նոր պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականը։
33-ամյա խաղացողի գործակալն իր հերթին ցանկանում է պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
























































