Պետրոս Ավետիսյանն առաջին հանդիպումն անցկացրեց Կարագանդայի «Շախտյորի» կազմում։
Ղազախական ակումբը ստուգողական խաղում 0-3 հաշվով պարտվեց ռուսական «Չայկային»։ Ավետիսյանը մասնակցեց հանդիպման երկրորդ խաղակեսին։
Մերձմոսկովյան «Խիմկին» ստուգողական խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց ռումինական «Հերմանշտադտ» ակումբի հետ։ «Խիմկիի» կազմում երկրորդ խաղակեսին մասնակցեց Դավիդ Դավիդյանը։