Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբների վարկանիշային աղյուսակը, որոնք տրանսֆերային շուկայում վերջին 10 մրցաշրջանների ընթացքում ամենաշատն են վաստակել ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից՝ 2012 թվականից սկսած:
Վերջին տասը տարիների ընթացքում անգլիական «Չելսին» ամենաշատն է վաստակել է խաղացողների տրանսֆերային գործարքներից՝ 1,2 մլրդ եվրո:
Այս ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև «Մոնակոն», «Աթլետիկոն», «Ռեալը» և «Յուվենտուսը»։