Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբների վարկանիշային աղյուսակը, որոնք տրանսֆերային շուկայում վերջին 10 մրցաշրջանների ընթացքում ամենաշատն են ծախսել նոր տրանսֆերների վրա՝ 2012 թվականից սկսած:
Վերջին տասը տարիների ընթացքում անգլիական «Մանչեսթեր Սիթին» ամենաշատն է ծախսել խաղացողների տրանսֆերային գործարքների վրա՝ մոտ 1,7 մլրդ եվրո։
Այս ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև «Բարսելոնան», «Չելսին», «Ման․ Յունայթեդը» և «Յուվենտուսը»։

























































