Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Յան Բլախովիչը դիմել է «Վեսթ Հեմի» պաշտպան Կուրտ Զումային՝ տեսանյութի հրապարակման ֆոնին, որտեղ նա ծեծում է իր կատվին։
«Եթե դու այդքան ուժեղ տղա ես, փորձիր հարվածել ինձ: Ի՜նչ խայտառակություն:
Կենդանիների նկատմամբ դաժանությունը չի կարելի հանդուրժել»,- գրել է լեհ մարզիկը։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում 27-ամյա ֆուտբոլիստը ծեծում է կատվին։ Ավելի ուշ «Վեսթ Հեմը» հանդես եկավ խաղացողին դատապարտող հայտարարությամբ և խոստացավ ներքին հետաքննություն անցկացնել։ Ինքը՝ խաղացողը, արդեն ներողություն է խնդրել։
























































