«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հումորով է արձագանքել է այն լուրին, որ իր թիմի ֆուտբոլիստներ Ջեք Գրիլիշին, Քայլ Ուոքերին և Ռիյադ Մահրեզին հանգստյան օրերին նկատել են Մանչեսթերի կոկտեյլ-բարերից մեկի մոտ։
«Հիասթափված եմ, որովհետև նրանք ինձ չէին հրավիրել։ Ահա թե ինչը ինձ դուր չի գալիս։ Հուսով եմ՝ մյուս անգամ կհրավիրեն։
Այսօր խաղացողները գիտակցում են ոչ հարիր տեսքով հասարակության մեջ հայտնվելու ռիսկը։ Բայց տղաներն իրենց իդեալական են պահել։ Չնայած մենք ամեն դեպքում նրանց կտուգանենք, որովհետև ինձ չէին հրավիրել»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
























































