Աֆրիկական ազգերի գավաթի խաղերից մեկի ժամանակ Սադյո Մանեն գլխի վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Այնտեղ ֆուտբոլիստը հանդիպել էր մի ընտանիքի, որը չէր կարողացել վճարել երեխայի՝ կյանքի համար վտանգ ներկայացնող վնասվածքների բուժման համար: Մանեն վճարել է բուժման գումարը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Մանեն վճարել է 400 հազար աֆրիկական ֆրանկ, այսինքն մոտ 600 եվրո: