«Վեսթ Հեմը» հայտարարություն է տարածել ակումբի պաշտպան Կուրտ Զումայի վերաբերյալ։
Նախօրեին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում 27-ամյա ֆրանսիացին ոտքով հարվածում է իր կատվին։
«Մենք միանշանակ դատապարտում ենք մեր խաղացողի գործողությունները։ Մենք խոսել ենք Կուրտի հետ և կլուծենք այս հարցը։
Բայց մենք կցանկանայինք հստակեցնել, որ մենք ոչ մի կերպ չենք արդարացնում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը»,- մեջբերում է ակումբի հայտարարությունը The Sun-ը:
Ինքը՝ խաղացողը, արդեն ներողություն է խնդրել։