«Բարսելոնան» Լա լիգայի 23-րդ տուրում «Ատլետիկոյին» 4-2 հաշվով հաղթելուց հետո տեսանյութ է հրապարակել հանդերձարանից։
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին հերթով շնորհավորել է թիմի խաղացողներին և անձնակազմին հաղթանակի կապակցությամբ՝ կոչ անելով բոլորին շարունակել նույն ոգով։ Ինչ-որ մեկը, երբ մասնագետը հանդերձարանում էր, ասաց. «Մենք Չեմպիոնների լիգայում ենք»: Չավին պատասխանել է. «Առաջ, առաջ: Մեզ ոչ ոք չի կանգնեցնի»:
























































