Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի խաղում «Նոթինգհեմ Ֆորեստը» 4-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Լեսթերի» նկատմամբ:
Տանտերերի կազմում գոլեր խփեցին Ֆիլիպ Ցինկերնագելը, Բրենան Ջոնսոնը, Ջո Վորալը և Ջեդ Սփենսը:
Աղվեսների կազմում միակ գոլը խփեց Կելեչի Իհեանաչոն։
Այս հաղթանակի շնորհիվ «Նոթինգհեմը» դուրս եկավ գավաթի 1/8 եզրափակիչ։ Նրա մրցակիցն այս փուլում հայտնի կդառնա ավելի ուշ։