«Ռեալը» շարունակում է վստահել իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին՝ չնայած նրան, որ թիմը դուրս մնաց Իսպանիայի Գավաթի խաղարկությունից: Այս մասին հայտնում է Marca-ն:
Մրցաշարի քառորդ եզրափակչում «Ռեալը» 0-1 հաշվով պարտվեց «Ատլետիկին», և դրանից հետո շատ երկրպագուներ սկսեցին քննադատել Անչելոտիին: Մասնավորապես, նրանք գոհ չէին, որ Անչելոտին խաղադաշտ դուրս չբերեց Էդեն Ազարին և Գարեթ Բեյլին:
«Ռեալը», սակայն, շարունակում է վստահել մարզչին ու կարծում է՝ հիմա անհանգստանալու կարիք չկա:
Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 50 միավոր: