«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է թիմում նորամուտի խաղի տպավորություններով։
Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Էվերտոնը» 4-1 հաշվով հաղթել էր «Բրենտֆորդին»։
«Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին իրենց աջակցության համար։ Նրանք աջակցում էին ինձ թե՛ խաղի սկզբում, թե՛ վերջում։ Շատ շնորհակալ եմ երկրպագուներին, որ իմ առաջին օրվանից այդքան բարյացկամ են։ Այսօր յուրահատուկ ինչ-որ բան կար, որը ես երբեք չեմ մոռանա։
Հիմա պիտի հանգստանանք ու պատրաստվենք առաջնության կարևոր խաղերին։ Շատ աշխատանք ունենք, բայց ես որոշ հուսադրող բաներ տեսա։
Մենք «Էվերտոնն» ենք, դրա համար էլ պիտի ագրեսիվ լինենք, արագ, պիտի պայքարենք գնդակի համար։ Այսօր ես դա տեսա, ու դա պիտի շարունակվի»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։