«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանից հետո չի ավարտի կարիերան։ Նա պատրաստ է նաեւ նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ։ Այս մասին հայտարարել է Պաոլո Մալդինին։
Մալդինիի խոսքերով, Իբրահիմովիչը դեռևս լի է էներգիայով և ամբիցիաներով, և հստակ գիտի, թե ինչ է ուզում: Մալդինին նաեւ նշել է, որ Զլատանը «երբեք բեռ չի լինի Միլանի համար»։
Իբրահիմովիչն այս տարի կդառնա 41 տարեկան: