«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ 48-ամյա մասնագետն ինքնամեկուսացել է։ Սպասվում է, որ նա երկու շաբաթից շուտ չի միանա թիմին։
«Չելսին» այսօր՝ փետրվարի 5-ին, Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում մրցում է անգլիական երրորդ լիգայում հանդես եկող «Պլիմութ» թիմի հետ։
Գերմանացի մասնագետը 2021 թվականի հունվարի 26-ին է գլխավորել «Չելսին»։
























































