«Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն խոսել է «Բարսելոնա» չկայացած տրանսֆերի մասին։
«Չորս տարի է՝ այս ակումբում եմ։ Խաղացել եմ վնասված գլխով, պաշտպանիչ ակնոցներով։ Երբեք չեմ հրաժարվել խաղադաշտ դուրս գալ։ Միշտ նվիրվել եմ 100%-ով։
Այժմ շատ հիասթափված եմ։ Նրանք թույլ չտվեցին՝ տեղափոխվեմ «Բարսելոնա»։ Հասկանում եմ, որ ակումբի համար այնքան էլ հեշտ ժամանակներ չեն, բայց այս որոշումը վնասում է թե՛ նրանց, թե՛ ինձ, քանի որ չեմ հասնի այն ամենին, ինչին ձգտում էի։
Նրանք իրենց պատճառաբանություններն էին առաջ քաշում։ Այս ամենն իսկական ամոթ է։ Նրանք ինձ հնարավորություն չտվեցին, որպեսզի իրականացնեմ երազանքս և տեղափոխվեմ Կատալոնիա»,-արգենտինացու խոսքերն է մեջբերում AS-ը։