«Նյուքասլի» կիսապաշտպան Այզեկ Հայդենը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Teamtalk-ը, անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Լոկոմոտիվը», «Սպարտակը» և «Սոչին»։
Անգլիական ակումբը ֆուտբոլիստին չի հայտավորել մրցաշրջանի մնացած ժամանակահատվածի համար։ Նշենք, որ Հայդենի ծառայություններով հետաքրքրված են նաև «Սլավիան», «Բազելը» և «Գալաթասարայը»։