Անգլիայի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է հունվար ամսվա լավագույն մարզչի անունը։
Լավագույնի կոչմանն է արժանացել «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Բրունու Լաժեն։ Նախորդ ամսվա ընթացքում «գայլերը» պորտուգալացու գլխավորությամբ անցկացրել են երեք հանդիպում՝ տանելով նույնքան հաղթանակ։

























































