Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Ըստ աղբյուրի՝ Միլիտաոյին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն «Արքայական ակումբի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































