Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է պայքարել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար:
Ըստ goal.com– ի ամռանը մադրիդյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Կիլիան Մբապեին անվճար, ուստի պատրաստ է միջոցներ ուղարկել Հոլանդի տրանսֆերի համար։
«Ռեալի» ներկայացուցիչներն առաջին կապերն են հաստատել Մինո Ռայոլայի հետ, ով նորվեգացու գործակալն է:
Հոլանդի համար ակտիվ պայքար են մղում նաև «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը»: