Օլիվյե Ժիրուն խոսել է մարզիչների հետ հարաբերությունների մասին. Ֆրանսիացին հիշել է Արսեն Վենգերի հետ աշխատանքն «Արսենալում»: Նա նշել է, որ մարզիչը շատ հազվադեպ էր իրեն թույլ տալիս ավելորդ էմոցիաներ։
«Վենգերը փորձառու և մեգահանգիստ մարզիչ էր։ Նա հազվադեպ էր բարկանում ու բարձրաձայնում։ Մյուս կողմից, Պիոլին այժմ մեծ հույզեր է ավելացնում: Ինձ դուր է գալիս նրա խառնվածքը։ Նա սիրում է մեզ մոտիվացնել հանդիպումներին»,- ասել է ֆուտբոլիստը StarCasinoSport-ի հետ զրույցում:
Իտալական Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում «Միլանը» 49 միավորով 3-րդ տեղում է: