ԱՊԼ-ն 2020 թվականի ֆինանսական տարում եկամուտների առումով եվրոպական առաջնությունների շարքում զբաղեցրել է առաջին տեղը՝ ըստ ՈւԵՖԱ-ի՝ ակումբների արտոնագրման հաշվետվության, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Առաջին տեղը զբաղեցնում է Անգլիայի առաջնությունը (5,168 մլրդ եվրո), որին հաջորդում է Իսպանիայի առաջնությունը (3,168 մլրդ եվրո), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի առաջնությունը (3,060 մլրդ եվրո):
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են Իտալիայի (2,052 մլրդ եվրո) և Ֆրանսիայի (1,680 մլրդ եվրո) առաջնությունները։
Լավագույն տասնյակում են նաև Ռուսաստանի (777 մլն եվրո), Թուրքիայի (609 մլն եվրո), Նիդեռլանդների (558 մլն եվրո), Բելգիայի (478 մլն եվրո) և Պորտուգալիայի (391 մլն եվրո) առաջնությունները։
























































