Մոտ ժամանակներս «Բարսելոնայի» ներկայացուցիչները հանդիպում կունենան «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյերի գործակալների հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին։
Կողմերը կքննարկեն Կեսյեի հնարավոր տեղափոխությունը կատալոնյան ակումբ: Գործարքը կարող է կայանալ գալիք ամառ։
Նշենք, որ Կեսյեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ։
2021/2022 մրցաշրջանի ավարտից հետո նա կդառնա ազատ գործակալ։