Sambafoot բրազիլական հրատարակությունը հայտարարել է Golden Samba մրցանակի դափնեկրի անունը։
Այս մրցանակը տրվում է Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին։
Հաղթող է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը։ Հարձակվողը մրցանակի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ում։
Նեյմարն իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ նվաճեց մրցանակը։ Նա այս մրցանակին արժանացել է 2014, 2015, 2017 և 2020 թվականներին։
























































