«Ռեալի» 29-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է այն մասին՝ ինչով է ինքը զբաղվելու կարիերան ավարտելուց հետո.
«Առջևում դեռ շատ տարիներ ունեմ, դեռ չեմ մտածում այն մասին, թե ինչ եմ անելու, երբ ավարտեմ կարիերաս: Ես դեռևս չեմ հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ հավաքականի հետ չեմ հաղթել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում:
Գուցե՝ մի օր դառնամ մարզիչ, մարզական տնօրեն կամ նման մի բան: Հստակ գաղափարներ չունեմ: Որոշ ընկերություններում ներդրումներ եմ արել ու կարծում եմ՝ դրանք ապագայում կաճեն: Ես մտածում եմ ֆուտբոլի մասին:
Կա Բուֆոնը, որը 43 տարեկան է, եթե ոչ ավելի … ես դժվար թե այդքան երկար խաղամ: Դեռևս վայելում եմ խաղը, իմ մարմինն էլ դիմակայում է, ցանկանում եմ շարունակել: Միշտ մտածել եմ՝ կարիերաս կավարտեմ 38 տարեկանում: Գուցե՝ մեկ տարի ուշ կամ շուտ, կախված նրանից՝ ինձ ինչպես կզգամ, ինչ տարբերակներ կունենամ և որքանով առողջ կլինեմ»,- բելգիացի դարպասապահի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
























































