Կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Միլանից»՝ ազատ խաղացողի կարգավիճակով:
25-ամյա իվուարցի ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կեսյեի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ինտերը» և «Յուվենտուսը»:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 16 խաղում կիսապաշտպանը 5 գոլի հեղինակ է դարձել:
























































