Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ուդինեզեն» ընդունեց «Ինտերին»(0:2):
Առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր, սակայն, 45 րոպեների ընթացքում գոլեր չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսում հյուրերը ավելացրին ճնշումը և կարողացան երկու անգամ գրավել «Ուդինեզեի» դարպասը: 64 և 71-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 51 միավոր և բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 3 միավոր: