«Մանչեսթեր Սիթիի» հովանավորներից մեկը կասկածվում է կեղծված գործունեության մեջ։
Ինչպես հաղորդում է Off The Pitch-ը՝ Wega ընկերությունը, որը 2015 թվականից հովանավորում է «քաղաքայիններին», չունի ո՛չ արտադրանք, ո՛չ աշխատակից։ Ընկերությունը գրանցված է Շվեյցարիայում, իսկ նրա մանչեսթերյան համարը չի գործում։ Հաղորդվում է, որ Wega-ն Ման Սիթիի գործընկերն է անհպում վճարումների պաշտպանության հարցերով։
Բացի դրանից, Wega-ն հայտարարել էր 15 մլն դոլար մրցանակային ֆոնդով կիբերսպորտային աշխարհի առաջնության մասին, որը պետք է անցկացվեր Քաթարում աշխարհի առաջնության ժամանակ, բայց Մունդիալի պաշտոնական ներկայացուցիչները ոչինչ չգիտեն այդ մրցաշարի մասին։
«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է մեկնաբանել Wega-ի հետ կապված իրավիճակը։