Անգլիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպման առաջին կեսի վերջնամասում տանտերերի դարպասապահ Ուգո Լյորիսը հետ մղեց 11-մետրանոց հարվածը, որը իրացնում էր Իլկայ Գյունդողանը։
Երկրորդ կեսում երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց Ալեքսանդր Զինչենկոն։ «Խթանները» կարողացան օգտվել թվային առավելությունից։ 63-րդ րոպեին Սթիվեն Բերգվեյնը խփեց «Տոտենհեմում» իր առաջին գոլը ու առաջ մղեց Ժոզե Մոուրինյուի թիմին։ 70-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Հյոն Մին Սոնը։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «Տոտենհեմը» միավորների քանակը հասցնում է 37-ի։ Նրանք 5-րդն են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։ «Ման․ Սիթին» մնում է 51 միավորով։ Գվարդիոլայի թիմը երկրորդն է ու 22 միավորով հետ է մնում «Լիվերպուլից»։