«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը խոսել է իր մարմնի վրա ունեցած դաջվածքների մասին։
«Ես ձեռքիս վրա դաջվածքներ ունեմ, որտեղ գրված է աղջիկներիս անունները։ Կինս երբեմն հարցնում է՝ ինչու՞ իրեն նվիրված որևէ դաջվածք չունեմ։
Ես պատասխանում եմ, որ երեխաներս իմ կյանքում հավերժ են, իսկ իր պարագայում այդպիսի երաշխիքներ չկան։ Այդ պատասխանը նրան այնքան էլ դուր չի գալիս»,- լեգենդար ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում metaratings-ը։