Կիևի «Դինամոյի» հարձակվող Վլադիսլավ Սուպրյագան մոտ է Իտալիայի առաջնություն տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Սամպդորիան»։
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը ցաանկանում է հարձակվողին վարձակալել մեկուկես տարով՝ հետագայում վերջինիս տրանսֆերը գնելու իրավունքով։
21-ամյա ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է չորս միլիոն եվրո։