Աշխարհի առաջնության ընտրական փուլում Իրանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Իրաքին և դարձել Ասիայի առաջին հավաքականը, որը նվաճել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
Հաղթանակից հետո հարյուրավոր երկրպագուներ փողոցներում նշել են հավաքականի հաջողությունը:
Թեհրանում կայացած խաղին երկրի ֆուտբոլի ֆեդերացիան վաճառել է տասը հազար տոմս, որից 2000-ը նախատեսված է եղել միայն կանանց համար. նրանք նստել են առանձին տրիբունայում:
Իրանում կանանց վերջին անգամ 2019 թվականին էին թույլ տվել ներկա լինել ֆուտբոլային խաղին: